Ըստ ինձ՝ այս ծրագիրը այն ամենակարևոր քայլերից մեկն է, որ անհրաժեշտ է երիտասարդին կայանալու, ինքնաբացահայտվելու և զարգանալու ճանապարհին։ Նոր երկիր, մարդիկ, ազգեր բացահայտելուց, ներկայիս աշխարհի հնարավոր զարգացվածությունը տեսնելուց զատ, թերևս ծրագիրը ամենակարևորներից մեկն է ամրապնդում՝ ինքնուրույնությունը։ Երբ տեսնում ես, թե աշխարհում ինչ է կատարվում, կոտրվում են ամենից ամենամեծ երազանքներդ նպատակ դարձնելուն խանգարող բոլոր կասկածամիտ «Եթե»-ները։
Այս հովանավորող կազմակերպությունը ինձ համար հատկապես նախընտրելի է այն կետի համար, որ տալիս է հնարավորություն ինքդ ընտրելու, գտնելու այն քաղաքը, ուր ցանկանում ես անցնել ծրագիրդ, և այն աշխատանքը, որ ցանկանում ես կատարել։