Work and Stay in Argentina: Հարցերի պատասխաններ
Աշխատիր և մնա Արգենտինայում: աշխատանք հոստելներում, հյուրանոցներում, բարերում և ռեստորաններում Բուենոս Այրեսում
Փորձիր քո ուժերը սպասարկման ոլորտում Արգենտինայում և բարելավիր քո իսպաներենը.
Ծրագիրը որտեղ է անցկացվում?
Աշխատանքի մեծ մասը գտնվում է Բուենոս Այրեսում, բայց տեղակայումներ հնարավոր են նաև Արգենտինայի մյուս քաղաքներում.
Աշխատավարձը ինչքան կլինի?
Աշխատավարձ չի վճարվում, բայց ամբողջ ծրագիրը հիմնված է փոխանակման սկզբունքի վրա՝ քո օգնությունը՝ բնակարանի, սննդի և փորձի դիմաց։
Որ դիրքեր են առաջարկվում?
Շատ հաճախ մասնակիցները աշխատում են ընդունարանում, մաքրման ծառայությունում (հյուրանոցային մաքրուհիներ), որպես սպասավորներ, բարմեններ, բարիստաներ կամ որպես քասսիեր` բարերում ու ռեստորաններում։
Ծրագրին մասնակցելու համար ինչ մակարդակի իսպաներեն է պահանջվում?
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է իսպաներենի առնվազն A2 մակարդակ.
Ի՞նչ անել, եթե ես իսպաներեն չգիտեմ՞
Աշխատանքային ծրագրի մասնակիցները կարող են աշխատանքի սկսելուց առաջ Բուենոս Այրեսում մասնակցել ինտենսիվ իսպաներենի կուրսի։ ЦМО-ի ներկայացուցիչը կներկայացնի կուրսերի մանրամասները և դրանց արժեքը։
Տեղում տրամադրվու՞մ է ուղեկցում և աջակցություն?
Այո, Արգենտինայում ձեզ մոտ կլինի կոորդինատոր, որը կօգնի հարմարվելու, առօրյա և աշխատանքային հարցերի լուծմանը.
Ծրագրին մասնակցելու համար պարտադիր՞ է լինել ուսանող։
Ոչ. Մենք հրավիրում ենք բոլոր այն ցանկացողներին, որոնք արդեն լրացրել են 18 տարին՝ մասնակցելու մեր աշխատանքային ծրագրին։ Work & Stay in Argentina ծրագիրը չի պահանջում հատուկ գիտելիքներ կամ նախորդ փորձ, սակայն կարևոր է, որ ունեք հարմարվելու կարողություն այլ մշակույթի պայմաններին։
Ինչպե՞ս վճարել ծրագրի համար?
Պայմանագիրը կենտրոնում ստորագրելուց հետո 7 օրվա (օրացուցային) ընթացքում պետք է վճարվի գրանցման վճարը՝ $300։
Ծրագրի երկրորդ մասը վճարվում է մասնակցի հովանավորի համակարգում լիարժեք գրանցումից հետո։
Երբ պետք է դիմել ծրագրին?
Work and Stay in Argentina ծրագիրը գործում է ամբողջ տարվա ընթացքում. Փաստաթղթերը պետք է ներկայացնել առնվազն 2–3 ամիս առաջ՝ նախքան ցանկալի սկսման ամսաթվի.
Ինչքան ժամանակ կարելի է մասնակցել?
Ծրագրի տևողությունը մինչև 90 օր է, և տեղում հնարավոր է job offer-ի երկարաձգում.
Պետք է արդյոք ես գործատուի հետ հարցազրույց անեմ?
Սա կախված է բացառապես գործատուից։ Որոշ գործատուներ ցանկանում են անձամբ զրուցել մասնակցի հետ նրա ժամանելուց առաջ։
Իմ աշխատանքային ժամերը որքան կլինեն և արդյո՞ք կլինեն հանգստյան օրեր։
Կամավորները միջին հաշվով շաբաթական 30 ժամ են աշխատում և ունեն երկու ազատ օր։
Կարո՞ղ եմ մեկնել ընկերոջ հետ?
Այո, իհարկե։ Դիմում ներկայացնելիս անհրաժեշտ կլինի նշեք Ձեր այն ընկերոջ անունն ու ազգանունը, որի հետ մեկնում եք։
Ծրագրի ավարտից հետո ինձ սերտիֆիկատ կտա՞ն
Այո, իհարկե.